ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է ամերիկյան Qualcomm կորպորացիայի գնումը կիսահաղորդիչների սինգապուրյան արտադրող Broadcom-ի կողմից, նշված է պետության ղեկավարի հրամանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Տվյալ շահառուի կողմից Qualcomm-ի ենթադրյալ գնումն արգելվում է»,- նշված է Թրամփի հրամանում:

ԱՄՆ նախագահը վկայակոչել է գոյություն ունեցող փաստերը, որոնք ապացուցում են, որ գործարքն իրականացնելու դեպքում Broadcom-ը կարող է «գործողություններ ձեռնարկել, որոնք կսպառնան ԱՄՆ ազգային անվտանգությանը»:

Դրանից զատ, կարգելափակվեն նաեւ հետագայում համանման բոլոր գորածարքները, նշված է հրամանում: