Մեքսիկայի սահմանին առանց պատի կառուցման քաոս կլինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա ուսումնասիրում է 9 մետր բարձրությամբ  պատի նախատիպերը, որը նա ցանկանում է կառուցել անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:

AFP-ի փոխանցմամբ՝ սահմանի մյուս կողմում ցուցարարների մի փոքր խումբը դեմ է արտահայտվել Թրամփի ծրագրերին՝ սպառնալով բոյկոտել սահմանին ամերիկյան ձեռարկությունները:

 «Ով ոչ է ասում պատին...Եթե այստեղ պատեր չլինեին, դուք անգամ երկիր չէիք ունենա», - Սան Դիեգոյի սահմանի մոտ ասել է Թրամփը:

«Առանց պատի, կարծում եմ, քաոս կլինի», - հավելել է նա:

Պատի ամեն մի նախատիպն արժեցել է 300 հազար դոլարից ավել: Ըստ որոշ գնահատականների՝ պատի շինարարությունը 20 մլրդ դոլար կարժենա: