Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը չորեքշաբթի հաղորդել է, որ որոշել է հրաժարական տալ, գրում է Delo պարբերականը։

Երկրի նախագահ Բորուտ Փահորը, որի վրա այժմ լրացուցիչ պարտականություններ են դրված, հինգշաբթի կտեղեկացվի կառավարության ղեկավարի հրաժարականի մասին: Հիմնական խնդիրը կլինի խորհրդարանական ընտրությունների  կազմակերպումն ու անցկացումը, որոնց ժամկետները դեռ չեն նշանակվել, բայց սպասվում է, որ կանցկացվի այս տարվա հունիսի 10-ին:

Վարչապետի հրաժարականի պատճառներից մեկը 2017 թվականի հանրաքվեի արդյունքները  չեղարկելու  գերագույն դատարանի որոշումն է  դարձել Կոպեր Դիվաչայի երկաթուղու ֆինանսավորման Ցերարի  կառավարության առաջարկած խոշոր նախագծի հարցով։