Սաուդյան Արաբիայում կանայք երեք ամսից կկարողանան անվտանգության ծառայությունների աշխատակիցների պաշտոն զբաղեցնել թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում եւ պետական հատվածում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Gulf News-ը:
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավարի անվտանգության հարցերով տեղակալ Աբդուլ Ռահման Ալ Հուսեյնին նշել է, որ կանանց եւ աղջիկների համար հասանելի կդառնան նաեւ քաղպաշտպանության եւ անվտանգության հարցերով ուսումնական հաստատություններում դասընթացները:
«Մենք աշխատում ենք Կրթության նախարարության հետ՝ մի շարք համալսարաններում երկու սեռի համար անվտանգության տեխնիկայի եւ հրդեհային անվտանգության դասընթացներ մտցնելու ուղղությամբ», - ասել է նա:
Նշվում է, որ կանանց սոցիալական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի իշխանությունների Vision 2030 ռազմավարության մի մասն է:




























