Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն Անկարայի ռազմավարական նպատակն է։ Այդ մաիսն հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, Վառնա թռիչքից առաջ, որտեղ նա հանդիպելու է ԵՄ առաջնորդների հետ, հաղորդում է AP-ն։
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել վերացնել Թուրքիայի անդամակցության դեմ «քաղաքական եւ արհեստական» խոչընդոտները եւ վերսկսվել փակուղի մտած բանակցությունները։
«Թուրքիան շարունակումէ իր ուղին ԵՄ-ին լիակատար անդամակցելու ուղղությամբ՝ չնայա բոլոր ականներին եւ խութերին, որ դրվել են այդ ճանապարհին»,- ասել է նա եւ հավելել. «Այսօր Եվրամիությանն անդամակցությունը մեր ռազմավարական նպատակն է»։




























