Նյու Յորքի հայտնի «Չելսի» հյուրանոցի այն համարի դուռը, որտեղ ապրել է երգիչ Բոբ Դիլանը, աճուրդում վաճառվել է 100 000 դոլարով, հաղորդում է BBC–ն։
Դա այն հյուրանոցն էր, որտեղ երկար տարիներ շատ աստղեր են ապրել։
Այսպես, այն համարի դուռը, որտեղ ապրել են Ջենիս Ջոպլինը եւ Լեոնարդ Կոհենը, ինչպես նաեւ երգիչ Ջոնի Միտչելը վաճառվել է 85 000 դոլարով։
1880–ական թվականներին կառուցված հյուրանոցը բնակատեղի է ծառայել շատ երգիչների, գրողների եւ բոհեմի ներկայացուցիչների համար։ Այնտեղ ապրել են նաեւ գրողներ Մարկ Տվենը եւ Տոմ Վուլֆը, իսկ գրող Արթուր Սի Քլարկը այնտեղ գրել է «Տիեզերական Ոդիսական» ֆիլմի սցենարը։




























