Նովրուզի տոնակատարության համար Պենջիկենտ քաղաք վերադառնալու ճանապարհին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ուղղաթիռը 3 ժամ «մոլորվել էր» լեռներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին:
Ռահմոնը պետք է մարտի 28-ին ժամը 08:30-ին ժամաներ Տաջիկստանի Սոգդիյսկի շրջան: Սակայն տոնական արարողությունը հետաձգվեց մինչեւ ճաշ:
Միայն երկու շաբաթ անց, Տաջիկստանի իշխանությունները հաղորդեցին, որ նախագահի ուղղաթիռը եղանակային պայմանների պատճառով «երեք ժամ երկնքում մոլորվել էր»:
«Ջումխուրիյատ»-ի թղթակից Ա. Ասաձոդայի խոսքով, որը մարտի 26-ին ուղեկցում էր նախագահին, վերջինս կառավարության նիստում հանձնարարել էր վատ եղանակային պայմանների պատճառով մարտի 27-ից 28-ը հետաձգել ուղեւորությունը:
«Անցավ մոտ 35 րոպե, մենք պետք է մոտենայինք Փենջիկենտի օդանավակայանին, բայց երբ ես նայեցի պատուհանից դուրս՝ գարնան բնապատկերներով հիանալու համար, ես միայն լեռներ տեսա: Թե ինչպես մենք հայտնվեցինք լեռների մեջ, անհասկանալի էր», — պատմել է լրագրողը:
«Պարզվեց, որ մենք Մայխուրայում ենք եւ չորս կողմից մառախուղ է: Այսինքն 35 րոպեների ընթացքում, Փենջիկենտ ժամանելու փոխարեն մենք պտտվում էինք Մայխուրայում եւ ճանապարհ էինք փնտրում», — պարզաբանել է հոդվածի հեղինակը:
Հարկադրական վայրէջքի որոշում կայացվեց:
Մի քանի ժամ անց նախագահը շարունակեց ճանապարհը, բայց արդեն ավտոմեքենայով:




























