ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Կարեն Փիրսը գրոտեսկ եւ անամոթ սուտ  է անվանել ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ  Լոնդոնն առնչություն ունի սիրիական Դումայում քիմիական հարձակմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ուզում եմ ասել  գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի տարօրինակ հայտարարության մասին, որն, ինչպես ես եմ հասկանում, Սիրիայում ռուսական ուժերի հետ է: Նա ինչ-որ կերպ ենթադրել է, որ Մեծ Բրիտանիան կագնած է Սիրիայի քիմիական հարձակման հետեւում: Դա գրոստեսկ  ​​է, անամոթ սուտ եւ կեղծ լուրերի վատագույն օրինակը, որը մենք տեսել ենք ռուսական քարոզչական մեքենայից», - ասել է Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչը:

 Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն Լոնդոնին մեղադրել էր Դումայում քիմիական զենքով բեմականացման մեջ:

Գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն գտել է բեմականացման նկարահանումների մասնակիցներին:

«Այսօր ՌԴ պաշտպանության նախարարության տրրամադրության տակ են նաեւ այլ ապացույցներ, որոնք վկայում են Արեւելյան Գուտայում այդ սադրանքի կազմակերպման մեջ Բրիտանիայի անմիջական մասնակցության մասին », - ասել է նա: