Համաշխարհային բանկի հիմնադրամը, որը օգնություն է տրամադրում  աշխարհի ամենաաղքատ երկրներին 1,5 մլրդ դոլար է ստացել համաշխարհային պարտատոմսերի առաջին թողարկումից, հաղորդում է AFP-ն:

Միջազգային զարգացման ասոցացիան (IDA) 5 տարով AAA վարկանիշով   պարտատոմս է թողարկել:

«Պարտատոմսերի այսօրվա թողարկումը թույլ կտա IDA-ին օգտագործել կապիտալի շուկաների հնարավորությունները աշխարհի ամենալուրջ խնդիրներից մի քանիսի լուծման համար եւ օգնել միլիոնավոր մարդկանց աղքատությունից դուրս գալ»,-ասել է Համաշխարհային Բանկի նախագահ Ջիմի Են Կիմը:

Պարտատոմսերի ավելի քան 40 տոկոսն արդեն կենտրոնական բանկերում է, մնացածը մասը`բանկերում եւ կենսաթոշակային հիմնադրամներում է: Այս միջոցները կօգտագործվեն կայուն զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: