Ուժեղ ցրտեր են սկսվել ԱՄՆ կենտրոնական նահանգներում: Եղանակի ազգային ծառայությունից հայտնել են, որ մի շարք նահանգներում ջերմաստիճանն իջել է – 23 աստիճանի: Իլինոյս, Մինեսոտա, Հյուսիային Դակոտա եւ մի շարք այլ նահանգների իշխանությունները ոչ տաք տներում բնակվող մարդկանց առաջարկել են տեղափոխվել հատուկ ստեղծված ապաստարաններ: Միայն Իլինոյսի տարածքում բացվել են 120 այդպիսի ապաստարաններ: Չիկագոյում ցրտի հետ մեկտեղ նաեւ ուժեղ քամիներ են սկսվել:

Քոնեքթիքութ եւ Մասաչուսեթս նահանգներում 12-25 սմ տեղումներ են գրանցվել ձյան տեսքով: Շատ մարզերի ղեկավարներ հունվարի 21-ին որոշում են կայացրել փակել դպրոցները: