Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել դերասան եւ ռեժիսոր Անդրեյ Ամբրոսիմովը, ով պայթյունի պահին մարդ էր դիմավորում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծանր: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Ահաբեկչությանը զոհ է գնացել դրամատուրգ Աննա Յաբլոնսկայան, ով Մոսկվա էր ժամանել Օդեսայից՝ մասնակցելու «Իսկուստվո կինո» հանդեսի մրցանակաբաշխությանը:
Տուժածների մեջ նաեւ սլովակ երկու դերասան կա՝ Լյուբոշ Կոստելնին եւ Զոզանա Ֆիալովան:





























