Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ, Հալիսկո նահանգից 88 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6․1 մագնիդուտով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Մեքսիկայում վերջին 100 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերի սկզբին։ Դրա մագնիտուդը կազմել էր 8․2 ։ Երկրաշարժը խլել էր 60 մարդու կյանք, ևս 250-ը տուժել էին։





























