Անգլիայում առնվազն 40 միջնակարգ դպրոց արգելել է իրենց աշակերտուհիներին կիսաշրջազգեստ կրել, որպեսզի տրանսգենդեր պատանիներն իրենց հարմարավետ զգան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով The Daily Mail-ը: Դրա տվյալներով՝ սեպտեմբերին Արեւելյան Սասեքսի շրջանի էլիտար դպրոցն արգելել էր կանանց զգեստապահարանի այս հագուստի կրումը: Տարածաշրջանի մի քանի դպրոցն հետեւել է դրա օրինակին: Պարբերականը նշում է, որ, դպրոցների ներկայացուցիչների կարծիքով, այս քայլը կօգնի երեխաներին, որոնք դեռ չեն նույնականացնում իրենց սեռերից մեկի հետ, հանգիստ կողմնորոշվել:

The Daily Mail-ը նշում է, որ ոչ բոլոր ծնողներն են հավանություն տվել ուսումնական հաստատությունների նոր նորմերին: «Վստահ եմ, որ նման հարցերի շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել ծնողների հետ: Մենք ուժեղ փաստարկներ են անհրաժեշտ»,- վրդովվել են նրանք:

Նախկին դպրոցականները նույնպես դեմ են կանացի հագուստի վերացմանը: «Թույլ տվեք տղաներին տղաներ լինեն, սիկ աղջիկներին՝  աղջիկ: Վերջ տվեք շփոթեցնել նրանց»,- մեջբերում է պարբերականը շրջանավարտի խոսքերը: