Սաուդյան Արաբիայում որոնում են հրկիզողներին, որոնք կին վարորդի ավտոմեքենան այրել էին ի նշան բողոքի կանանց մեքենա վարելու թույլտվության դեմ:
Միջադեպը տեղի է ունեցել Մեքքայում, հայտնում է FirstPost-ը: Ավտոմեքենայի տիրոջ՝ Սալմա ալ Շերիֆի խոսքով՝ իր ավտոմեքենան դիտավորյալ այրել են տղամարդիկ, որոնք հանդես են գալիս «կին վարորդների դեմ»:
Հունիսի 24-ին Սաուդյան Թագավորությունում առաջին անգամ կանանց թույլ են տվել նստել ղեկի մոտ: Մինչ այդ Սաուդյան Արաբիայում համարում էին, որ կանանց կողմից մեքենա վարելը կհանգեցնի անառակության եւ նույնիսկ անպտղության: Սակայն նույնիսկ արգելքը հանելուց հետո պահպանողական թագավորությունում շատերը, ինչպես նախկինում, կարծում են, որ կինը չպետք է մեքենա վարի:
Ինչպես ասում է Սալման, նա տղամարդկանց կողմից բռնության է բախվել իր շրջանում այն բանից կարճ ժամանակ անց, երբ սկսել է մեքենա վարել: «Վարելու առաջին օրվանից ինձ վիրավորում էին»,- ասել է նա:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մոտ 120 հազար կանայք հայտ են ներկայացրել վարորդական վկայական ստանալու համար, սակայն պարզ չէ, թե արդյունքում նրանցից քանիսն է իրավունք ստացել:





























