Շները ոչ միայն զգում են, որ իրենց տերը վշտացած է, այլեւ ամեն կերպ ձգտում են օգնել մարդկանց, պարզել են Ջոնսոն Հոփկինսի անվան համալսարանի գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Phys.org-ին:
Հետազոտողները տարբեր ցեղատեսակների 34 շների մասնակցությամբ փորձ են կատարել: Փորձի ժամանակ կենդանիներին տերերից առանձին տեղավորել են թափանցիկ դռան հետեւում: Տերերը սսկսել են երգել կամ լաց լինել:
Պարզվել է, որ լացը լսելով, կենդանիները երեք անգամ ավելի արագ են փորձել բացել դուռը:
«Շները տասնյակ հազարավոր տարիներ մարդկանց կողքին են եղել եւ սովորել են հասկանալ մեր սոցիալական ազդանշանները», — ասել է աշխատանքի ղեկավար Էմիլի Սենֆորդը:





























