Բրազիլացի կոնցեպտուալիստ Էռնեստո Նետոն Բեյելերի հիմնադրամի շվեյցարական թանգարանի հետե համատեղ Ցյուրիխի երկաթուղային կայարանի շենքում հսկայական ինստալյացիա է ստեղծել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Lonely Planet-ը:

27 մարդ մի քանի շաբաթ շարունակ 20 մետրանոց «Կենաց ծառ» է հյուսել, որից համեմունքներով տոպրակներ են կախել՝ քրքում, սեւ պղպեղ եւ մեխակ. դրանք, տեսողությունից եւ լսողությունից բացի, ակտիվացնում են նաեւ ներկաների հոտառությունը:

Նկարիչը պատմել է, որ արտ-նախագծի ստեղծման գործում ոգեշնչվել է Ամազոնի անտառների բնությունից: