Էկսեթերի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ հնագույն ֆերմերները եգիպտացորեն, բաթաթ, դդում եւ մանիոկ դեռ 4500 տարի առաջ են աճեցրել, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Ավելին, հողի արգասաբերությունը պահպանելու համար նրանք պարարտանյութեր են օգտագործել: Այս հանրությունները ակնհայտ պատմական հետքեր չեն թողել, սակայն նրանց գործունեության բուսական հետեւանքնրը մինչ օրս տեսանելի են:
Նախ նրանք ստեղծել են այն, ինչը կոչվում է ամազոնյան սեւահող՝ արգասաբեր հողեր, որոնք հաջորդ սերունդներին թույլ են տվել ավելի շատ սնունդ աճեցնել: Երկրոդ՝ հողի ինտենսիվ յուրացման շնորհիվ նրանք պահպանել են ամազոնյան անտառները: Երրորդ՝ նրանք կարողացել են պահպանել Ամազոնիայի յուրօրինակ անտառային գմբեթը:





























