Travel & Leisure հրատարակությունը ամփոփել է զբոսաշրջիկների ամենամյա հարցման արդյունքները եւ պարզել, որ աշխարհի ամենալավ կղզին Ինդոնեզիայի Յավան է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Զբոսաշրջիկները Յավան նախընտրում են ջրվեժների, հրաբուխների եւ սպիտակ ավազով լողափերի, ինչպես նաեւ հին տաճարների եւ հյուրանոցների գերազանց սպասարկման համար»,- նշում է հրատարակությունը:
Վարկանիշի 2-րդ եւ 3-րդ տեղերում նույնպես ինդոնեզական կղզիներ են հայտնվել՝ Բալին եւ Լոմբոկը: Հնգյակը եզրափակում են Մալդիվները եւ Ուաիխեկեն (Նոր Զելանդիա):



























