Ամերիկյան Every Time I Die ռոք խմբի կիթառահար Ջորդան Բակլին պատմել է, թե ինչպես է պատահաբար փրկել երկրպագուհիներից մեկին ուղեղի ուռուցքից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Twitter-ում երաժիշտը գրել է, որ վերջերս նրան մոտեցել է մի կին եւ խոստովանել, որ համերգներից մեկի ժամանակ իր աչքի մեջ մի փոքր գարեջուր է լցվել, որը Բակլին թքել էր հավաքվածների վրա:
Հաջորդ օրը կինը դիմել է ակնաբույժին, որովհետեւ աչքը սկսել էր ցավել: Կինը հետազոտվել է եւ անհրաժեշտ անալիզներ հանձնել: Պարզվել է, որ ցավի պատճառը ուղեի ուռուցքն է եղել: Հիվանդությունը հաջողվել է վաղ փուլում հայտնաբերել եւ ժամանակին հեռացնել նորագոյացությունը:
Բակլիի խոսքով խոսակցության ընթացքում նա հնարավոր դատական հայցի էր պատրաստվել, սակայն դրա փոխարեն կինը շնորհակալություն է հայտնել նրան:



























