Ֆլանդրիայի իշխանությունները ուժեղ երաշտի պատճառով արգելել են Բելգիայի ամենաբնակեցված շրջանի բնակինչերին ազատ օգտագործել խողովակաշարային ջուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տարածաշրջանի մամուլի ծառայությանը:

Վերջինս հայտնել է, որ ուժեղ շոգի պայմաններում, որը մինչ այդ նկատվել է 1976 թվականին, բնակչությանն արգելվել է այգու ոռոգման եւ ավտոմեքենաների լվացման նպատակով օգտագործել խողովակաշարային ջուրը:

«Ջրի խնայողության որոշման կապակցությամբ այսօրվանից Անտվերպենում ժամանակավորապես անջատվել են քաղաքային բոլոր շատրվանները», — ասել է գործակալության զրուցակիցը: