Բրիտանացին Փլիմուտում սեփական տան սենյակներից մեկում խորը ջրհոր է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Express- ին:
2011-ին տղամարդը որոշեց վերանորոգել տունը եւ սկսեց փորել փոսը, որը ավելի խորը պարզվեց, քան ինքը կարծում էր: Հարեւանի հետ նրան հաջողվեց հորը 5 մետր խորությամբ փորել, որից հետո նրանք գետնի ջրերին հասան:
«Ես մտածում էի, որ այդ տեղում ինչ-որ մեկը թաղված է: Բայց սկսեցի փորել եւ ջրհորի պատին հանդիպեցի», — ասել է Սթիրը:
Ըստ հրատարալկության, չի հաջողվել պարզել, թե երբ է ջրհորը փորվել: Դրա համար Սթիրը ցանկանում է հատակին հասնել՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ջրոհրի տարիքը որոշել:



























