Տղամարդիկ մտածված չեն խաբում սեռական զուգընկերուհիների թվի մասին, նրանք պարզապես չեն հիշում, թե քանիսն են եղել իրականում, կարծում են Գլազգոյի համալսարանի գիտնականները: Իսկ կանայք հիշում են իրենց բոլոր սեռական զուգընկերներին: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sex Research-ում:
Հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ միջինը հայտնում են 14 սեռական զուգընկերուհու մասին, մինչդեռ կանայք՝ 7-ի մասին: Ամենամեծ թիվը, որ նշում են տղամարդիկ, 110 եւ ավելին է, կանանց պարագայում՝ 50:
Սակայն ավելի քան 15 հազար պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի շատ հակված են իրենց սեռական զուգընկերուհիների թիվը նշել մոտավորապես, իսկ կանայք հստակ հիշում են, թե քանի տղամարդու հետ են անկողնում հայտնվել:
Տղամարդիկ ավելի հաճախ են մեկ գիշերվա կապ ունենում. 17.5%-ը կարծում է, որ դրանում դատապարտելի ոչինչ չկա, մինչդեռ կանանց շրջանում այդ կարծիքը կիսում է միայն 9.3%-ը:



























