Ֆինլանդիայի տաքսու ոլորտը որակյալ աշխատուժի սուր պակաս ունի, հաղորդում է Yle-ն:

Մայրաքաղաքի Taksi Helsinki ընկերությունը հայտարարել է, որ կարող է անհապաղ մի քանի հարյուր նոր վարորդներ վարձել:

Taksi Vantaa ընկերությունը նույնպես հաստատում է վարորդների պակասի մասին: Այլ քաղաքներում տաքսու ծառայություններ մատուցող ընկերությունները նույպես նշում են աշխատողների պակասի մասին:

Taksi Vantaa-ի գործադիր տնօրեն Էսա Նիսինը ասել է, որ տաքսի ծառայությունների շուկայի ազատականացումը ստիպել է շատ վարորդներին դադարեցնել աշխատանքը, քանի որ եկամուտների անկումը անխուսափելի էր շուկայում նոր խաղացողների հայտնվելու պատճառով: