ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն ու նրա կինը՝ Վանեսա Թրամփը, Մանհեթենի դատարան են ժամանել՝ ապահարզանի գործով լսումների համար: Այս մասին Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ամերիկյան նախագահի որդու կինն ապահարզանի փաստաթղթերը ներկայացրել է այս տարվա մարտի 16-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամուսինները կարող էին նման քայլի դիմել ընտանեկան խնդիրների պատճառով՝ կապված Թրամփի որդու բազմաթիվ ճամփորդությունների եւ Twitter-ում «աղմկահարույց գրառումների» հետ:
Վանեսա Թրամփը Դոնալդ Թրամփ կրտսերի հետ ամուսնացել է 2005 թվականին. նրանց 5 երեխա ունեն:
Donald Trump Jr., Vanessa Trump in divorce court Thursday https://t.co/e33awA6Si1 pic.twitter.com/d7hBDaQmHd
— Weekly News Today (@WeeklyNewsToday) 26 июля 2018 г.





























