Մրջյունները, մեղուները եւ այլ թաղանթաթեւավորները կաստայական կարգը ստեղծել են սննդի պակասի եւ սերնդի մասին հոգ տանելու պատճառով: Այս մասին գիտնականները «իմացել են» նրանց գեների հատուկ փոփոխություններից, հաղորդում է Science ամսագիրը:

«Մենք վաղուց էինք ցանկանում իմանալ, թե ինչն է ստիպում թագուհիներին ձվեր ածել եւ ինչու են նրանց մյուս քույրերը ստերիլ աշխատավորներ դառնում: Մենք հայտնաբերել ենք, որ այդ դերերի միջեւ անցնումը կապված է ILP2 գենի հետ, որը վերահսկում է նյութափոխանակությունը: Եթե սնունդը շատ քիչ է, ապա տեսակը չի կարող իրեն թույլ տալ շարունակել տոհմը», — պատմում է Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանից Դենիել Կրոնաուերիզը:

Նա եւ իր գործընկերները պարզել են, թե ինչպես է առաջացել նման սոցիալական շերտավորումը:

Ինչպես պարզվել է բոլոր բազմացող մրջյուններին միավորել է նույն գործոնը՝  ILP2 գենի ակտիվույթան բարձր աստիճանը: ԴՆԹ-ի այս մասը, ըստ գիտնականների, ղեկավարում է նյութափոխանակության արագությունը եւ կարծես թե բազմաթիվ այլ գործառույթներ է կատարում միջատների օրգանիզմում: