Հնագույն ժայռապատկերներով քարանձավը, որը թողել են մայա քաղաքակրթության ներկայացուցիչները, Յուկատան թերակղզում հայտնաբերել են հնագետները: The Latin American Herald Tribune ամսագրի տվյալներով խոսքը տարածաշրջանի շատ կարեւոր հայտնագործության մասին է:
Յուկատանը մայայի մշակույթի կենտրոնն էր չորրորդից մինչեւ տասներորդ դար: Բացի գրից, ճարտարապետությունից եւ ճշգրիտ գիտություններից, մայան մեծ ուշադրություն էր դարձնում գեղանկարչությանը, որն օգտագործվում էր ոչ միայն դեկորատիվ, այլ նաեւ կրոնական եւ խորհրդանշական ծրագրերում, հաղորդում է Planet-today-ը:
«Մայաները իրենց տարօրինակ նկարները, հիմնականում պատերին էին պատկերում: Մենք արդեն ուսումնասիրել ենք նրանց գեղանկարչության բավական շատ նմուշներ, բայց դեռ ներկի կիրառման տեխնիկայի ամբողջական պատկերացումը չունենք», — ասում է Սերխիո Աբիմերխին, հնագետ, ով գլխավորում է արշավախումբը:



























