Կանադական լեռնադահուկային հանգստավայրում կախովի կամուրջ է բացվել, որի վրայով ոչ բոլորը կհամարձակվեն անցնել: Անհուն դատարկությունից հետիոտնին միայն ցանցապատ հատակն է բաժանում, հաղորդում է «Իմ մոլորակը»:
2 կմ բարձրությամբ ճոպաններով ամրացված կամուրջը 101 բաժնից է կազմված՝ ընդհանուր 130 մետր երկարությամբ, այն 36 տոննա է կշռում: Կամուրջն ավարտվում է դիտահրապարակով եւ ծովափնյա հրաշալի տեսարանով:
Կամուրջը կառուցվել է Vail Resorts ընկերության ֆինանսական աջակցությամբ, որը 2017 թվականին Ուիսթլերում շինարարական մի քանի նախագծերի համար 66 մլն դոլար է հատկացրել:



























