«Միջազգային շուրջերկրյա օվկիանոսային թռիչք» արշավախմբի մասնակիցները բախվել են օդանավի վառելիքի գնման խնդրի հետ` հաղթահարելով Կանադայով գրեթե ամբողջ երթուղին: Այս մասին մեսենջերներից մեկի միջոցով հայտնել է արշավախմբի ղեկավար, օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Վալերի Տուկարեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք Կանադայի հյուսիսը, որտեղով մենք գնում ենք, մեզ ինքնաթիռի վառելիքի, հյուրանոցներում ազատ տեղերի եւ եղանակայաին պայմանների հետ կապված խնդիրներ է առաջացնում, - ասել է նա».

Տոկարեւը պարզաբանել է, որ ավիացիոն վառելիքի մոտակա կետը 926 կմ հեռավորության վրա է գնտվում իրենցից, իսկ դրա առաքումը 28 հազար դոլար կարժենա:

Խումբը հուլիսի 21-ի երեկոյան Ալյասկայից ժամանել է Կանադա, եւ նախատեսում էր չորս-հինգ օրվա ընթացքում հաղթահարել ճանապարհի Կանադայի հատվածը: Կանադական թռիչքի վերջին կետը Կիկիկտարխուակ (Նունավուտ) օդանավակայանն է, որտեղից օդային արշավախմբի մասնակիցները պետք է թռչեն Գրենլանդիա: