Գիտնականները առաջին անգամ բախվել են դեպքի, երբ դին զարդարվել է հուղարկավորությունից հետո․մասնագետները կարծում են, որ անսովոր նկարները արվել են այն բանից հետո, երբ դին ամբողջությամբ քայքայվել էր, հայտնում է «Մոյա պլանետան»։  

Գերեզմանը հայտնաբերվել է Ուկրաինայում՝ Դնեստրի ափին։ Պոզնանի համալսարանից Դանուտա Ցիրկեւիչը նշում է․ «Երբ լուսանկարում էինք գերեզմանը, նկատեցինք, որ ոսկորներին կրկնվող գծեր կային։ Սկզբում մտածեցինք, որ կենդանիներն են թողել այդ գծերը, սակայն այդպես չէ»։

Գտածոն հետաքրքիր է նաեւ նրանով, որ գերեզմանաբլուրում հայտնավերել են կնոջ դի, որը հազվադեպ է պատահել քոչվորների մշակույթում՝ ավելի հաճախ կանայք տղամարդկանց լրացումն են համարվել։ Անսովոր զարդարանքն ընդգծում է կնոջ՝ ցեղում ունեցած բարձր կարգավիճակը։