Մոտ 40 հազար տարի հավերժական սառածության մեջ գտնված կլոր որդերը ողջ են մնացել: Զարմանալի արարածներին հայտնաբերել են ռուս գիտնականները, հաղորդում է «Միր 24»-ը:
Հետազոտողները Կոլիմ գետի ստորին հատվածներում եւ Ազալեա գետի մերձակայքում հողի մի քանի նմուշներ են հավաքել: Առաջին ապարի տարիքը կազմել է մոտ 30-32 հազար տարի, երկրորդինը` 40-42 հազար:
Նստվածքներում նեմատոդ որդեր են գտել:
Նշվում է, որ նրանք սառը միջավայրում գոյատեւման ռեկորդ են սահմանել: Այժմ նրանք Երկրի ամենահին կենդանիներն են:




























