Մեծ Բրիտանիայի բնակիչ Ադամ Քեմփիոնը ընդհանուր օգտագործման ճանապարհին արագության բրիտանական ռեկորդ է սահմանել: Գողացված մեքենայի ղեկին նա ժամում 304 կմ արագություն է զարգացրել՝ նկարահանելով իր նվաճումը:

Այժմ Նոթինգհեմի Թագավորական դատարանը նրան դատապարտել է 21 ամսվա ազատազրկման:

Տեղական իրավապահ մարմինների տվյալներով, Հաքնելում թողնված մեքենան ստուգելիս ոստիկանները հայտնաբերել են գողացված մոտոցիկլի համարանիշը :

Հետագա հետաքննությունը ոստիկաններին տարել է Քեմփիոնի տուն, որտեղ նրանք նոութբուքում մոտոցիկլով մեծ արագությամբ երթեւեկելու տեսանյութեր են գտել:

Նյութերին ծանոթանալուց հետո դատարանը Քեմփիոնին մեղավոր է ճանաչել վտանգավոր վարման 5 կետերով, ինչպես նաեւ գողացված իրերի վաճառքի հանցակցության համար:

Տեսանյութում մոտոցիկլի արագությունը` ժամում 304 կիլոմետր, ամենաբարձրն է, որ գրանցվել է բրիտանական ճանապարհներին: