Կենսաբանների միջազգային խումբը ուսումնասիրել է Հնդկական օվկիանոսի հարավ-արեւելքում գտնվող Կոշոն կղզում ապրող Aptenodytes patagonicus-ի՝ (թագավորական պինգվիններ) աշխարհի խոշորագույն պոպուլյացիայի կտրուկ նվազեցման պատճառները: Պարզվել է, որ կենդանիների քանակը կարող էր կրճատվել ջերմաստիճանի անկանոն տատանումների եւ գլոբալ տաքացման պատճառով, գրում է HighTech- ը:
1960-ին կղզու վրա ապրում էր 500.000 ցեղատեսակի զույգ, իսկ այժմ թագավորական պինգվինների քանակը կրճատվել է մինչեւ 60.000 զույգ: Փորձելով պարզել պոպուլյացիայի կրճատման պատճառը, գիտնականները ուսումնասիրել են 1960-ից մինչեւ 2017 թվականը Կոշոնի նկարները: Պարզվել է, որ կղզու վրա, որը նախկինում անմարդաբնակ էր, ավելացել է բուսականությամբ զբաղեցված տարածքը: Պինգվինները գերադասում են ապրել քարքարոտ գոտիներում:
Բուսականության տարածման պատճառն ըստ կենսաբանների գլոբալ տաքացումն է: Հարեւան կղզիներ կենդանիների տեղափոխման մեկ այլ պատճառ է նշվում Հնդկական օվկիանոսի դիպոլը` ջրի ջերմաստիճանի անկանոն փոփոխությունը, ինչպես նաեւ հիվանդությունների եւ գիշատիչների քանակի աճը:



























