Google Earth-ի օգտատերերը Էգեյան ծովում Հունաստանի ափերի մոտ հայտնաբերել են չճանաչված ստորջրյա օբյեկտ, որը զգալի չափեր ունի, հայտնում է Daily Express-ը:

Օբյեկտը նման է շրջանի՝ կենտրոնում եւս մեկ ավելի փոքր շրջանով: Մեծ շրջանի տրամագիծը կազմում է մոտ 67 մետր:

Օգտատերերից մեկի ենթադրությամբ՝ ջրի տակ սուզված օբյեկտը կարող է ունենալ հրաբխային ծագում: Մյուսները կարծում են, որ այն հին փարոսի է նման: Ոմանց մտահոգել է շրջանի կատարյալ ձեւը, որը նրանք տարօրինակ եւ կասկածելի են համարել:

Հունիսին Ավստրալիայի Ջելոնգ քաղաքի բնակիչները Google Earth-ում գտել էին առնանդամի 50-մետրանոց պատկեր, որը դրոշմվել էր իրենց բնակավայրից ոչ հեռու գտնվող ցամաքած լճի հատակին: