Օգոստոսի 1-ի դրությամբ մարդիկ ամբողջությամբ սպառել են 2018 թվականի Երկրի ռեսուրսների պաշարը եւ սկսել են ապրել մոլորակին «պարտք» մնալով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)։
«Մարդկությունն օգոստոսի մեկին կսպառի բոլոր ռեսուրսները, որը մեր մոլորակը ունակ է վերարտադրել մեկ տարվա ընթացքում։ Սակայն մասնագետները պնդում են, որ գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք թույլ կտան ապրել՝ չդատարկելով մոլորակը, եւ, միաժամանակ, չհրաժարվելով սովորական հարմարավետությունից»,–հայտարարել են հիմնադրամում։
WWF–ն կոչ է արել ռուսաստանցիներին հիմնադրամի կողմից անցկացվող ֆորումների միջոցով տեղեկանալ, թե ինչպես կարելի է իրենց բնապահպանական «հետք»–ը կրճատել։



























