Շանհայի օդերեւութաբական կենտրոնը «Ջոնդարի» թայֆունի մոտենալու հետ կապված հիմնգշաբթի հայտարարել է վտանգավորության «դեղին» մակարդակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնի հրապարակած հաղորդագրությունց հետեւում է, որ քաղաքի ամբողջ տարածքում կգործի «դեղին» մակարդակը, իսկ ափամերձ շրջաններում կհայտարարվի վտանգավորության նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ:

Քաղաքային իշխանություններն արդեն գործարկել են երրորդ մակարդակի արտակարգ արձագանքման մեխանիզմը:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Շանհայում «Ջոնդարիի» ազդեցությամբ հինգշաբթի գիշերը եւ մինչեւ ուրբաթ քամու առավելագույն ուժգնությունը կհասնի 7-8 բալի, իսկ ափամերձ շրջաններում՝ մինչեւ 9-10 բալի:

Ավելի վաղ «Ջոնդարի» թայֆունը պատուհասել էր Ճապոնիայի կենտրոնական եւ արեւմտյան շրջանները, երկու օրում 24 մարդ վնասվածքներ էր ստացել: