Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է բացահայտել Բերմունդյան եռանկյունում նավերի անհետացման գաղտնիքը, հայտնում է Daily Star-ը։ 

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ այդ տեղանքում նավերի զանգվածային անհետացման պատճառը 30 մետրանոց «մարդասպան ալիքներն են», որոնք հաճախ են առաջանում Բերմունդան եռանկյունում։ Առաջին նման ալիքները գրանցվել են 1997-ին։ Գիտնականների խոսքով՝ դրանք կարող են առաջանալ անսպասելիորեն ու շատ մեծ կործանարար ուժ ունեն, որին չեն կարող դիմադրել նույնիսկ ամենամեծ նավերը։ 

Իրենց տեսությունը ստուգելու համար գիտնականները ստեղծել են USS Cyclops հսկայական նավի մոդել, որն անհետացել էր Բերմունդյան եռանկյունում 1918-ին։ Նավաբեկության ժամանակ նավում 300 մարդ կար։ Գիտնականները մոդելավորման օգնությամբ կարողացել են ստեղծել «պայթող ալիքի» էֆեկտ, որն էլ հենց նրանց կարծիքով նավերի կործանման պատճառ էր դարձել։