Ճապոնիայում ստեղծված MRJ առաջին ուղեւորատար ռեակտիվ ինքնաթիռը (Mitsubishi Regional Jet) 2020 թվականին օդ կբարձրանա, հաղորդում է HighTech-ը:
Այսօրվա դրությամբ 88 ուղեւորատեղ ունեցող MRJ-90 նախատիպը օդում արդեն անցել է ավելի քան 2 հազար փորձարկման ժամ: Նախատեսվում է, որ MRJ- ն կկարողանա առանց վերալիցքավորման 3.7 հազ. կմ թռչել: Բացի այդ, MRJ շարժիչը 20 տոկոսով ավելի քիչ վառելիք կօգտագործի, քան մրցակիցների համարժեք ինքնաթիռները:
MRJ-ն կմրցի Bombardier CRJ-ի եւ Embraer E-Jet օդանավերի հետ: Միեւնույն ժամանակ, Mitsubishi-ն վաղուց արդեն գտնվում է ինքնաթիռների արտադրության շուկայում. ընկերությունը զբաղվում է Boeing 787 Dreamliner-ի համար նախատեսված բաղադրիչների առաքմամբ:




























