Հարավային Կորեայում  «կենցաղային պոռնոյի» համաճարակ է, այն նկարահանվել է գաղտնի, թաքնված տեսախցիկի միջոցով, հաղորդում է BBC-ն:

 Տեսախցիկները տեղադրել են, որպեսզի նկարահանեն ինչպես են կանայք, իսկ երբեմն էլ տղամարդիկ զուգարանում հոգում իրենց կարիքները: Երբեմն դրանք գտնում են խանութների հանդերձարաններում, մարզասրահների եւ լողավազանների հանդերձարաններում: Հետագայում նման տեսանյութերը հայտնվում են պոռնոկայքերում:

Սեուլի ակտիվիստները նշում են նման երեւույթի դեմ պայքարելու մասին, որպեսզի այն չտարածվի այլ երկրներում:

Ամեն տարի ոստիկանությունը թաքնված տեսախցիկի միջոցով նկարահանված  պոռնոգրաֆիայի պատճառով մոտ 6000 դիմում է ստանում: 80 տոկոս դեպքերում տուժողները կանայք են: