Շաբաթ Լիսաբոնում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 44 աստիճան, հայտնում է Associated Press-ը:

Այսպիսով քաղաքում շոգը գերազանցել է 1981 թվականի ամռան ռեկորդը, երբ ջերմաչափերը զրոյից բարձր 43 աստիճան են գրանցել:

Երկրում ամենաշոգը եղել է Ալվեգա շրջանում, այնտեղ շաբաթ ջերմաստիճանը հասել է 46,8 աստիճանի: