ScienceAlert գիտական պորտալը, հիմնվելով գիտնականների նախկինում իրականացված հետազոտությունների վրա, կազմել է հինգ ամենագարշելի հոտերի ցուցակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Առաջին հորիզոնականում ծծմբաջրածնի հոտն է, որը նման է հոտած ձվի, ինչպես նաեւ ուրանի հոտին։
Երկրորդ հորիզոնականում դուրիան միրգն է, որում կան 44 ակտիվ բույրերի միացություններ։ Վերջերս այս միրգը Ավստրալիայում ամբողջ համալսարանի տարհանման պատճառ է դարձել, քանի որ դրա հոտը շփոթել են գազի հոտի հետ։
Երրորդ տեղում է Առնոլդի ռեֆլեզիա ծաղիկը, որն ունի դիակահոտ՝ նեխածի եւ ձկան հոտերի համակցությամբ։
4-րդ հորիզոնականում ամենավատ բույրն ունեցող մթերքն է՝ Վյո Բուլոն պանիրը, իսկ հինգերորդը փոքր ճանճորսն է, որը գիտնականների գնահատականով, ավելի վատ է բուրում, քան ժանտաքիսը։ Այսպիսի հոտը կենդանուն փրկում է գիշատիչներից։



























