Բրիտանացի ճարտարապետ Ալեքս Չինեքը հանրությանն է ներկայացրել իր վերջին ստեղծագործությունը՝ Open to the public (հասարակության համար բաց) արվեստի գործը, որը գտնվում է Քենթ կոմսությունում, փոխանցում է Vesti-ն:
Անսովոր կառույցը 1960-ականների գրասենյակային շենքի է նման: Նրա երկու ճակատներում հսկայական շղթաներ են տեղադրված: Ուղղահայաց շղթայի երկարությունը 8 մետր է, իսկ հորիզոնականինը՝ 15 մետր: Քանի որ շղթաներն ամբողջությամբ փակ չեն, մարդիկ կարող են տեսնել, թե ինչ կա ներսում:
Շղթայով տան կառուցման համար Չինեկը 9 շաբաթ է ծախսել: Աշխատանքի մեծ մասն իրականացվել է արհեստանոցում, իսկ բուն շենքը աշխատողները կանգնեցրել են մեկ գիշերվա ընթացքում, ինչով ապշեցրել են այցելուներին:
Շղթայով կոճկած տունը ժամանակավոր նախագիծ է, սակայն ճարտարապետը դեռ չի հայտնում, թե որքան ժամանակ այն դեռ կանգուն կմնա:



























