Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է  Գազայի հատվածում «ռազմավարական ռազմական օբյեկտներին» երկրի ՌՕՈՒ հարվածի տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսրայելական ավիացիան ավելի քան 140 օբյեկտների վրա հարձակվել է ի պատասխան պաղեստինցի զինյալների գնդակոծությունների: Չորեքշաբթի երեկոյից զինվորականները հաշվել են  Գազայի հատվածից գրեթե 150 հրթիռային արձակում, որոնցից 25-ը որսվել է: Առավել մեծ վնաս է հասցվել սահմանամերձ Սդերոտ քաղաքին, որտեղ արկն ընկել է բնակելի տան վրա: Բանակի վերջին տեղեկություններով՝ վիավորվել է նվազագույնը 7 մարդ:

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ Իսրայելի կողմից ռմբակոծության հետեւանքով 3 մարդ է զոհվել:

Լարվածության հերթական գալարը սկսվել է երկուշաբթի, երբ իսրայելական տանկը ոչնչացրել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների: Իսրայելցի զինվորականների վարկածով՝ նրանք դիպուկահար կրակոցներ են կատարել սահմանին գտնվող զինվորականների վրա: ՀԱՄԱՍ-ում պնդում են, որ գրոհայինները վարժանքների են մասնակցել: