«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երեւանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման եւ ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երեւանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում անջատվելու են նաեւ «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) եւ «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:





























