Դուդուկի Վարպետ Ջիվան Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, մշակույթի նախարությունում էր՝ Լիլիթ Մակունցի հետ քննարկելու իր համերգի մանրամասները:

Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը: Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 - ն է, բայց Երեւանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 - ին:

Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: