ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Լեյն» փոթորիկի մոտենալու կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել խաղաղօվկիանոսյան Հավայի նահանգում, հայտնում է Սպիտակ տունը:

Արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս նահանգին օգնություն հատկացնել  փոթորկի հետեւանքների դեմ պայքարի համար: Այս ջանքերի համակարգմամբ կզբաղվի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը (FEMA):

4-րդ աստիճանի ուժգին փոթորիկը մոտենում է Հավայան կղզիներին հարավից, քամու արագությունը մինչեւ ժամում 210 կիլոմետր է կազմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: