Ամերիկայի ժողովուրդը խռովություն կբարձրացնի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթ հայտարարվելու պարագայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի փաստաբաններից Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է RT-ն։
«Նրան իմփիչմենթ հայտարարել կարելի է միայն քաղաքական պատճառներով, իսկ ամերիկյան ժողովուրդը ապստամբություն կբարձրացնի դրա դեմ»,-նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե իր նկատմամբ իմփիչմենթ հայտարարվի, դա կարող է տնտեսության համար բացասական հետեւանքների հանգեցնել:





























