Հոնկոնգում Bonhams աճուրդում Yamazaki 50 Years ապրանքանիշի ածիկային վիսկիի շիշը վաճառվել է ռեկորդային  343,000 դոլարով: Այս տարի երրորդ անգամ է, երբ ճապոնական վիսկին միջազգային աճուրդներում վաճառում է ռեկորդային գնով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գնորդը նախընտրել է չհրապարակել իր իսկական անունը. դրույքը կատարվել է հեռախոսի միջոցով հատուկ բջջային հավելվածից: Հայտնի է միայն, որ հեռախոսը ասիական արտադրության է:

2011-ին Ճապոնիայում Yamazaki 50 Years-ի մեկ շիշը վաճառվում էր 105 մլն իեն գնով (մոտ 9,5 հազոր դոլար): Ամբողջ խմբաքանակը գնվել էր սիրահարների եւ հավաքածու ունեցողների կողմից: