Փարիզում այս աշնանը նոր ծածկույթով ճանապարհներ կհայտնվեն, որոնք ամռան շոգին փողոցներն ավելի հանգիստ եւ զով կդարձնեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր ծածկույթը կարտացոլի  լույսը եւ կկլանի  ձայնը: Դրա հիմնական գաղտնիքը մակերեւույթի չափազանց մանր ծակոտիների մեջ է, որոնք կլանում են մակերեւույթին հասնող ձայնային ալիքների 50 տոկոսը, մինչդեռ սովորական ճանապարհների ծածկույթները անդրադարձնում են ձայնը:

Ծածկույթն առաջինը կհայտնվի Փարիզի կենտրոնական թաղամասերի փողոցներում`Լեկուրբում, Ֆերմիկուրում եւ Կուրսելում: