ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում անսովոր երանգավորմամբ մեծ սպիտակ շնաձուկ են նկատել,հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Շուրջ 3 մետր երկարությամբ ծովային գիշատիչը ափ է նետվել Տրուրո վայրից ոչ հեռու։ Շրջակա միջավայրի պահպանման ծառայության աշխատակիցները ուշադրություն են դարձրել, որ շնաձկան երախն ու որովայնը ներկված են եղել վառ կարմիր գույնով։
Ժամանած գիտական խումբը կենդանու մարմնում երեք կապարե ծանրոց է հայտնաբերել։
Սակայն գիտնականներին չի հաջողվել պարզել կենդանու սատկելու պատճառը։ Կենսաբանները չեն կարողացել հասկանալ նաեւ նրա արտասովոր արտաքին տեսքի պատճառը։





























