Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը ծով է դուրս բերվել թվով երկրորդ փորձարկումների, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Global Times-ը:
Ավիակիրը նավաքարշի ուղեկցությամբ շարժվել է Դալյանի նավաշինարանից: Ինչպես հաղորդվում է, երկրորդ փորձարկման ժամանակ ուշադրություն կդարձվի այն խնդիրներին, որոնք հայտնաբերվել են առաջին փորձարկման ժամանակ:
Բացի այդ, կփարձարկվի նավի նավիգացիոն եւ էներգետիկ համակարգերի աշխատանքը: Ինչպես սպասվում է, հետագա փորձարկումների ժամանակ կգործարկվեն կործանիչներն ու ուղղաթիռները: Ավիակիրի առաջին փորջարկումները անցկացվել են մայիս ամսին:





























